Բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ձյուն. ինչ եղանակ է սպասվում

Բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ձյուն. ինչ եղանակ է սպասվում

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (06 -11.02.2025թ.)

   

Երևան քաղաքում՝
Փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում է ձյուն։ Փետրվարի 7-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 7-ի ցերեկը, 8-9-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 6-7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ի ցերեկը կնվազի 3-5, 7-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքի փետրվարի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան       16.0°C (2020թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա           -23.5°C (1968թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան      -2.2°C