2025 ենք մտնում հաղթանակով․ Հենրիխ Մխիթարյան

2025 ենք մտնում հաղթանակով․ Հենրիխ Մխիթարյան

Ա Սերիայի 2024/25թթ․ խաղարկության 18-րդ տուրում «Ինտերը» արտագնա խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Կալյարիի» դարպասը։

«Ներաձուրիների» կազմում խաղին մասնակցեց նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտ մտավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 80-րդ րոպեին։ Խաղից հետո հայ ֆուտբոլիստը կիսվել է լուսանկարներով և գրառում կատարել։

«2025 թվական ենք մտնում հաղթանակով»,- գրել է Մխիթարյանը։