Rotten Tomatoes-ը հրապարակել է «Հարսնացուի մայրը» կատակերգության թրեյլերը (տեսանյութ)

Rotten Tomatoes-ն իր յություբյան ալիքում հրապարակել է «Հարսնացուի մայրը» (Mother of the Bride) կատակերգության թրեյլերը։
Ֆիլմը կթողարկվաի այս տարվա մայիսի 9-ին։
Գլխավոր դերերում են Բրուք Շիլդսը (Լանա), Բենջամին Բրաթը (Ուիլ), Միրանդա Քոսգրոուվը (Էմմա), Շոն Թեյլը (Առ Ջեյ)։
Լանայի դուստրը՝ Էմման, վերադառնում է Լոնդոնից ու հայտնում, որ հաջորդ ամիս ամուսնանալու է։ Ամեն ինչ ավելի է բարդանում, երբ Լանան իմանում է, որ փեսացուն տարիներ առաջ նրա սիրտը կոտրած տղամարդու որդին է։