Հայաստան տեղափոխված ՌԴ քաղաքացիներն իրենց հետ 1.7 մլրդ դոլար են բերել. սա նախորդ տարվա համեմատ 155 տոկոսով ավելի է. ԿԲ

Հայաստան տեղափոխված ՌԴ քաղաքացիներն իրենց հետ 1.7 մլրդ դոլար են բերել. սա նախորդ տարվա համեմատ 155 տոկոսով ավելի է. ԿԲ

2022թ-ի 9 ամիսների ընթացքում Հայաստան է փոխանցվել 1.7 մլրդ դոլար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյանը։

«Սա շատ բարձր թիվ է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 155 տոկոսով ավելի է»,-ասաց նա՝ հավելելով, որ հրապարակված ամբողջ գումարը Հայաստան է փոխանցվել բանկային փոխանցումների ձևով ու գրեթե ամբողջությամբ Ռուսաստանից։

ԿԲ նախագահի դիտարկմամբ` փոխանցումների նման աճը պայմանավորած է ոչ թե ՌԴ–ում աշխատող հայաստանցի միգրանտներով, այլ ժամանակավորապես ՀՀ տեղափոխված ռուսաստանցիներով. «Աճի մեծ մասը հիմնականում միջազգային այցելուների կողմից իրենց ֆինանսական միջոցները ՌԴ–ից կամ այլ երկրներից Հայաստան տեղափոխելու հետ է կապված»,– ասաց Մարտին Գալստյանը։