Քաղաքապետը բարձրախոսն անջատում է, որ նախատի ավագանու անդամներին
Երեւանի ավագանու նիստի մեկնարկին, երբ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քվեարկության դրեց օրակարգի հարցերը, «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը չզեկուցվող հարցերի վերաբերյալ իր առարկությունները հայտնեց եւ պահանջեց, որ 8-րդ հարցը զեկուցվի։
Քվեարկության ավարտին, երբ պարզվեց, որ ավագանու անդամների մեծամասնությունը դեմ է քվեարկել 8-րդ հարցը զեկուցելուն, քաղաքապետը կեսկատակ-կեսլուրջ անջատեց բարձրախոսը, որպեսզի չլսվի, թե ինչպես է նախատում ավագանու անդամներին։
Մանրամասները՝ տեսանյութում: