Պատմության այս օրը․ Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օր

Պատմության մեջ յուրաքանչյուր օր առանձնանում է որևէ իրադարձությամբ, փաստով կամ տոնով։ Դե իսկ այսօրվա MediaHub.am-ի անդրադարձը աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրվան է։
1993 թվականից սկսած, ամեն տարի հոկտեմբերի 17-ին նշվում է աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրը։
Իր բանաձևում Գլխավոր ասամբլեան, ողջունելով այն փաստը, որ այս օրը միջկառավարական կազմակերպություններից մեկի նախաձեռնությամբ նշվել է որպես «Ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու պայքարի օր», կոչ է արել բոլոր պետություններին այս օրը իրականացնել միջոցառումների քարոզարշավ աղքատության և չքավորության դեմ պայքարի համար։
1987 թվականի հոկտեմբերի 17-ին տարբեր երկրներից տարբեր դասերի շուրջ 100 հազար մարդ հավաքվել էին Փարիզում, Մարդու իրավունքների հրապարակում՝ Տրոկադերոյում (ֆր.՝ place du Trocadéro): Նրանք արտահայտեցին իրենց մերժումը աղքատությանը։ Պահանջելով հարգել մարդու իրավունքները, իրավապաշտպանները աջակցեցին ATD չորրորդ աշխարհի հիմնադիր, հայր Ջոզեֆ Վրեսինսկու (ֆր. Joseph Wresinski, լեհ. Józef Wrzesiński) կարգախոսին. Այնտեղ, որտեղ մարդը ստիպված է ապրել աղքատության մեջ, խախտվում են մարդու իրավունքները։ Այս իրավունքների պաշտպանության համար պայքարում միավորվելը բոլորի սրբազան պարտքն է։
Այդ օրը Տրոկադերոյի հրապարակում հուշաքար է դրվել։
Այնուհետև, աղքատ բնակչությանը օժանդակելու համաշխարհային միջազգային շարժման՝ ATD Չորրորդ աշխարհի նախաձեռնությամբ, ծայրահեղ աղքատության հաղթահարման դեմ պայքարի օրը նշվում էր ամեն տարի հասարակական կազմակերպությունների կողմից՝ ընդհուպ մինչև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից բանաձևի ընդունումը։
2000 թվականին տեղի ունեցած Հազարամյակի գագաթաժողովին համաշխարհային առաջնորդներն իրենց առջեւ առաջադրանք դրեցին մինչեւ 2015-ը կրկնակի անգամ կրճատել ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց աղքատության ցուցանիշը: Այդպիսին են համարվում այն մարդիկ, ում օրական եկամուտը չի գերազանցում մեկ դոլարը:
ՄԱԿ-ի տվյալներով` մոլորակի ավելի քան 6 մլրդ բնակչության կես միլիարդը սովի է մատնված, ընդ որում դրա մեկ երրորդը երեխաներ են: Հայաստանի Ազգային վիճակագրության ծառայության տվյալներով Հայաստանում աղքատ է երեխաների ավելի քան 41 տոկոսը: 2011-ի տվայլներով` 300 հազար աղքատ երեխաների շարքում ծայրահեղ աղքատ է համարվում 27 հազարը: 4 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների 71 տոկոսը Հայաստանում աղքատ են համարվում: