Թրամփը ծրագրում է հանքանյութերի վերամշակման ձեռնարկություններ կառուցել ԱՄՆ ռազմակայաններում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է հանքանյութերի վերամշակման ձեռնարկություններ կառուցել ԱՄՆ ռազմակայաններում, հրամանը կարող է ստորագրվել չորեքշաբթի օրը՝ մարտի 12-ին, գրել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Պենտագոնը վերահսկում է մոտ 12 միլիոն հեկտար հողատարածք։ Այս հրամանով Թրամփը կապահովի, որ վերամշակող գործարանները ունենան բավարար հողատարածք՝ խուսափելով վիճելի իրավիճակներից, որոնք առաջանում են տեղի բնակիչների բողոքի ցույցերից։
Բացի այդ, կառավարությունը ստիպված չի լինի գնել նոր հողեր կամ օգտագործել այլ նախարարություններին պատկանող տարածքներ։
Թրամփի ծրագիրն ուղղված է կարևոր օգտակար հանածոների նկատմամբ Չինաստանի վերահսկողությանը հակազդելուն։ Պեկինը հիմնական մատակարարն է վերամշակված ռեսուրսների, որոնք ԱՄՆ-ն օգտագործում է կործանիչներ, սուզանավեր ու զինամթերք պատրաստելու համար: