Պետք է ցմահ դատապարտեն, որ հա՛մ իրենք տանջվեն, հա՛մ էլ իրենց ընտանիքները․ Մելքոնյանը՝ Պեմզաշենի դեպքի մասին

Պետք է ցմահ դատապարտեն, որ հա՛մ իրենք տանջվեն, հա՛մ էլ իրենց ընտանիքները․ Մելքոնյանը՝ Պեմզաշենի դեպքի մասին

Ի՞նչ մահապատիժ, պետք է ցմահ դատապարտեն մեղավորներին, որ հա՛մ իրենք տանջվեն, հա՛մ էլ իրենց ընտանիքները։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Պեմզաշենի ողբերգությանն ու դրա մեղավորների նկատմամբ մահապատիժ կիրառելու հանրային պահանջին։ 

Նրա խոսքով՝ գոյություն ունի օրենք, և այդ օրենքի շրջանակում պետք է ոճրագործը կամ ոճրագործներն ամենախիստ ձևով պատժվեն։ 

«Հավատացեք, որ ցմահ դատապարտվելու դեպքում տանջանքը մի քանի անգամ ավելի ցավոտ է լինելու։ Ես դեմ եմ մահապատժին»,- շեշտեց Մելքոնյանը։ 

Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ սպանված 12-ամյա աղջնակի նկատմամբ նաև սեռական ոտնձգություն է տեղի ունեցել, ինչն, ըստ Մելքոնյանի, աններելի է, ու դրա համար ամենախիստ պատիժը պետք է սահմանվի։ 

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ այս պահին դեպքով ձերբակալված երկու անձ կա։ 

Նարե Գնունի