Այդ սահմանազատվող չորս հատվածներում մենք գործ ունենք բնակավայրերի հետ
4 գյուղերի հարցի չլուծումն ավելի շատ հնարավորություն կտա Ադրբեջանին հարձակվելու, քան 4 գյուղերի հարցի լուծումը, ընդ որում, էլի ուզում եմ հիշեցնել՝ 4 գյուղ ասելով նկատի պետք ունենալ, որ խոսքը գնում է այնպիսի գյուղերի մասին, որոնք երբեք չեն եղել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի կազմում։
Այս մասին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
"Մենք այդպիսի բնակավայրեր չենք ունեցել, և Ալմա-Աթայի հռչակագրի տրամաբանությամբ դրանք գտնվել են Խորհրդային Ադրբեջանի կազմում։ Եվ ահա Ձեր հարցի պատասխանը՝ այս խնդրի չլուծումն Ադրբեջանին ավելի մեծ հնարավորություն կտա խուսափել այդ բանաձևից և այդ պայմանավորվածություններից, քան այս 4 գյուղերի հատվածում սահմանազատման գործընթացի չիրականացումը",- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում