Մյասնիկովն առանձնացրել է երեք առողջարար ըմպելիք․ որո՞նք են

Մյասնիկովն առանձնացրել է երեք առողջարար ըմպելիք․ որո՞նք են

Հայտնի բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովն անվանել է օրգանիզմի համար օգտակար երեք ըմպելիք։ Մնացած ըմպելիքները, մասնագետի կարծիքով, անօգուտ են կամ նույնիսկ վնասակար։

Առողջարար ըմպելիքների շարքում Մյասնիկովն առանձնացրեց կանաչ թեյը։ Այն պարունակում է կատեխիններ՝ բնական հակաօքսիդանտներ, որոնք նվազեցնում են շաքարախտի առաջացման ռիսկը, ամրացնում արյան անոթները և դանդաղեցնում բջիջների ծերացումը։ Օգտակար հատկությունները պահպանելու համար բժիշկը խորհուրդ է տվել թեյը եփել մոտ 80 աստիճան ջերմաստիճանի ջրով։

Հեռուստահաղորդավարը նաև ուշադրություն է հրավիրել այնպիսի ըմպելիքի օգտակարության վրա, ինչպիսին է սուրճը, որը շատերը վնասակար են համարում: Որակյալ սուրճը պարունակում է քլորոգենաթթու։ Այն պաշտպանում է լյարդը, բարելավում է ուղեղի գործունեությունը և նվազեցնում նյարդաբանական հիվանդությունների առաջացման ռիսկը։

Այս ըմպելիքը խմելիս կարևոր է պահպանել չափավորությունը՝ օրական ոչ ավելի, քան երկու կամ երեք բաժակ։ Լավ քնի համար նաև խորհուրդ է տրվում երեկոյան խուսափել սուրճ խմելուց։

Ալեքսանդր Մյասնիկովի խոսքով՝ ամենաօգտակար ըմպելիքը մաքուր ջուրն է։ Սա մարմնում տեղի ունեցող բոլոր կենսական գործընթացների հիմքն է։ Այն նպաստում է նյութափոխանակությանը, երիկամների գործառույթին և բարելավում է մաշկի վիճակը։ Ավելի լավ է ջուր խմել սենյակային ջերմաստիճանում։ Եթե ​​հակացուցումներ չկան, կարելի է օրական խմել մոտ երկու լիտր։