Ո՞րն է Հայաստանի վրա չհարձակվելու երաշխիքը` ըստ Փաշինյանի
Անվտանգության զգացողությունը սահմանն է, պետական դելիմիտացված սահմանն է, անվտանգության զգացողությունը խաղաղությունն է, անվտանգության զգացողությունն էսկալացիայի բացակայությունն է, տարածաշրջանային կայունությունն է: Այս մասին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
"Ինչո՞ւ, որ 2022 թվականի սեպտեմբերի պատերազմը կար, ասենք Երևանի կենտրոն համայնքի դպրոցի աշակերտներն իրենց անվտա՞նգ էին զգում, կամ Գյումրիի աշակերտներն իրենց անվտա՞նգ էին զգում, կամ Վանաձորի, Ստեփանավանի աշակերտներն իրենց անվտա՞նգ էին զգում 44-օրյա պատերազմի ժամանակ: Կամ, երբ էսկալացիա է լինում սահմանին, ամբողջ սոցիալական ցանցերը, մամուլը և այլն, որ այդ քաղաքներում զոհված զինվորների հուղարկավորություններ են լինում, այդ դպրոցների երեխաններն իրենց անվտա՞նգ են զգում, որ դպրոցների պատերին շարունակվում են կախվել զինվորների նկարներ, այդ դպրոցի շրջանավարտները, այդ դպրոցի աշակերտներն իրենց անվտա՞նգ են զգում",- ասաց նա:
Փաշինյանը նաև անդրադարձավ այն հարցին, թե ո՞րն է Հայաստանի վրա Ադրբեջանի չհարձակվելու երաշխիքը:
Մանրամասները՝ տեսանյութում