Մահացու հիվանդություններ, որոնք կարող են առաջանալ տապակած սննդի հաճախակի օգտագործումից

Մահացու հիվանդություններ, որոնք կարող են առաջանալ տապակած սննդի հաճախակի օգտագործումից

Տապակած սննդի հանդեպ սերը կարող է հանգեցնել առողջության համար տխուր հետեւանքների, ասել է թերապեւտ Վիկտորյա Իվանովան։ Նա NEWS.ru-ի հետ զրույցում անվանել է նման սննդի պատճառած մահացու հիվանդությունները։

Բժիշկը պարզաբանել է, որ տապակելու համար օգտագործվող զտված յուղը մեծ քանակությամբ անօգուտ ճարպեր է պարունակում։ Նման ճարպերը, նրա խոսքով, վնասում են արյունատար անոթներին և սրտին և ավելացնում ճաշատեսակի կալորիականությունը։

 

Նման սննդակարգը, զգուշացրել է բժիշկը, սպառնում է վտանգավոր հիվանդությունների՝ քաղցկեղի, շաքարախտի, աթերոսկլերոզի, լյարդի ցիռոզի, ինսուլտի և սրտի կաթվածի զարգացմանը։

«Վնասակար նյութերը թափանցում են բջիջներ, կուտակվում ու ոչնչացնում դրանք։ Որքան ավելի մուգ ու խիտ է տապակած սթեյքի կամ կարտոֆիլի կեղևը, այնքան ուժեղ է նրա քաղցկեղածին և կործանարար հատկությունները»,- բացատրել է Իվանովան։