Շուրջբոլորը քաղաքական նկատառումներով կալանավորված անձինք են․ Ազատությո՛ւն բոլորին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
««Վարդաշեն» ՔԿՀ-ում տեսակցեցի ծննդյան 44-ամյակը նշող Նարեկ Մալյանին և Մամիկոն Ասլանյանին:
Շուրջբոլորը քաղաքական նկատառումներով կալանավորված, բանտերում գտնվող անձինք են:
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը «Արմավիր» ՔԿՀ-ում են, Արմեն Աշոտյանը` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Վերջին օրերին բանտերում են հայտնվել նաև Տավուշի մեր հայրենակիցները, որոնց դեմ իշխանությունը նախ սադրիչներով էր պայքարում, ապա ընդհանուր պայքարից մեկուսացնելու նպատակով գործեր սարքում ու ազատությունից զրկում:
Ազատությո՛ւն մեր բոլոր քաղբանտարկյալների»,- գրել է նա։