Գերեզմանատան մոտ խմած վարորդը գլխիվայր հայտնվել է ջրատարում․ վիրավորներ կան

Գերեզմանատան մոտ խմած վարորդը գլխիվայր հայտնվել է ջրատարում․ վիրավորներ կան

Երեկ՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21:10-ի սահմաններում 26-ամյա Ռուդոլֆ Խ․-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Նոր Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ջրատարում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։