Ամուսինների մոտ «կրիստալ» տեսակի թմրամիջոց են հայտնաբերել

Ամուսինների մոտ «կրիստալ» տեսակի թմրամիջոց են հայտնաբերել

Shamshyan-ի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի Ադոնցի փողոցի 9 հասցեի մոտից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և իր կողմից վարած «Cheri» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխվել 2 քաղաքացի։

Արդեն ոստիկանություն այդ քաղաքացիների՝ Երևանի բնակիչներ 32-ամյա Վը-Ս․-ի և նրա կնոջ՝ 24-ամյա Վ-ը Բ․-ի անձնական խուզարկությամբ Վ-ը Ս․-ի մոտից հայտնաբերվել է 0.9 գրամ ընդհանուր կշռով պոլիէթիլենային թափանցիկ թաղանթով փաթեթավորված «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված, որը ըստ վերջինիս հայտարարության հանդիսանում է «կրիստալ» տեսակի թմրամիջոց:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։