25-ամյա ուսուցչուհուն մեղադրանք է առաջադրվել 4-րդ դասարանի աշակերտի նկատմամբ սեռական ստնձգությունների համար

25-ամյա ուսուցչուհուն մեղադրանք է առաջադրվել 4-րդ դասարանի աշակերտի նկատմամբ սեռական ստնձգությունների համար

Ռուսաստանի Լենինգրադի մարզից 25-ամյա ուսուցչուհուն մեղադրանք է առաջադրվել 4-րդ դասարանի աշակերտի նկատմամբ սեռական ոտնձգությունների համար։ Այս մասին հայտնել է Mash տելեգրամյան ալիքը։  

Ոստիկանությունը Տոկսովոյից տարրական դպրոցի ուսուցչուհուն բերման է ենթարկել 11-ամյա դպրոցականի նկատմամբ ոտնձգությունների համար։

Հետաքննության տվյալներով՝ ուսուցիչը երեխային պահել է թողել դասերից հետո և հենց դասաասենյակում սիրախաղ է արել աշակերտի հետ՝ շոյել և համբուրել է նրան, իսկ հետո նամակագրության մեջ ինտիմ լուսանկարներ է ուղարկել։

Տղայի ծնողները գտել են լուսանկարներն ու դիմել իրավապահ մարմիններին:

Լենինգրադի մարզի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել 14 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու հոդվածով։ Աղջկան բերման են ենթարկել և նա այժմ ժամանակավոր մեկուսարանում է։

Ուսուցչուհին 2023 թվականի նոյեմբերից տղային դասերից հետո պահել է դասասենյակում, որտեղ նրան շոյել է, համբուրել, տարբեր բաներ ասել: Առնվազն մի քանի անգամ ստիպել է երեխային դիպչել իր կրծքերին:

Այժմ ենթադրյալ հանցագործի կենսագրությունը ՌԴ քննչական կոմիտեում ստուգվում է։ Հարուցվել է քրեական գործ, որը նախատեսում է մինչեւ 20 տարվա ազատազրկում: