Ավստրալական ավիաընկերությունն ավելի քան 100 սպառնալիք է ստացել դավադրության առցանց տեսության պատճառով

Ավստրալական ավիաընկերությունն ավելի քան 100 սպառնալիք է ստացել դավադրության առցանց տեսության պատճառով

Ավստրալական ավիաընկերությունը հայտարարել է, որ ավելի քան 100 սպառնալիք է ստացել դավադրության առցանց տեսության պատճառով, նրա օդաչուներն իբր հեղեղումներ են առաջացրել, գրել է AFP-ը։

Դավադրության տեսաբանները կեղծ լուրեր են տարածել այն բանից հետո, երբ արեւելյան ափին հորդառատ անձրեւները մի քանի շաբաթվա ընթացքում հանգեցրել էին մահասփյուռ հեղեղումների։

Ինտերնետում հրապարակված հաղորդագրություններում հավաստիացվում էր, որ Handel Aviation-ի օդաչուները մարտի 31-ին հեղեղումներից տուժած Լիսմոր քաղաքում (Հարավային Ուելս) երկրորդ ջրհեղեղի պատճառ են դարձել՝ օդում տարածելով անձրեւ առաջացնող նյութ։

Handel Aviation VH-JIL ինքնաթիռի թռիչքի հետագիծը ինտերնետում հրապարակել է ավստրալացի մոդելավորող Էլիս ՄակՔոլը, նա հավաստիացրել է, որ ինքնաթիռը «անձրեւ առաջացնող» նյութեր է շաղ տվել։

«Handel Aviation-ը ինքնաթիռներն օգտագործում է միայն աերոլուսանկարման համար։ Մեր վերջին թռիչքները Նոր Հարավային Ուելսի եւ Քվինսլենդի հեղեղումներից տուժած շրջաններում հեղեղումների արձագանքն են եղել»,- նշվել է Handel Aviation-ի կայքում հրապարակված հայտարարությունում։

NearMap ընկերությունը AFP-ին տեղեկացրել է, որ Handel Aviation-ի լուսանկարները պատվիրվել էին տարերային աղետներից տուժած շրջանների քարտեզագրման նպատակով՝ ապահովագրական ընկերությունների եւ արտակարգ օգնության ծառայությունների համար։

Ինտերնետում շրջանառվող տեսությունները հանգեցրել են այն բանին, որ Handel Aviation է ուղարկվել ավելի քան 100 սպառնալիք, չնայած թռիչքների նպատակը բացատրվել էր ընկերության վեբ-կայքում։