Կարկառուն ՀՀԿ-ականի եղբորորդին կնշանակվի Երևան քաղաքի դատախազ

Դատախազությունում նոր կադրային փոփոխություններ են տեղի ունենալու:
MediaHub-ի աղբյուրները հայտնում են, որ Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանը կնշանակվի գլխավոր դատախազի տեղակալ, իսկ Երևանի դատախազի պաշտոնում նրան կփոխարինի ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Վարուժան Ղահրամանյանը: Վերջինս Արմավիրի նախկին մարզպետ, կարկառուն ՀՀԿ-ական Աշոտ Ղահրամանյանի եղբորորդին է:
Նշենք, որ Վարուժ Ղահրամանյանը մասնագիտական աճ է ունեցել Ոստիկանության պետի նախկին տեղակալ, Քննչական գլխավոր վարչության նախկին պետ Գագիկ Համբարձումյանի օրոք:
Լիա Սարգսյան