Անտառային հրդեհների պատճառով Ալժիրում և Թունիսում 40-ից ավելի զոհեր կան

Անտառային հրդեհների պատճառով Ալժիրում և Թունիսում 40-ից ավելի զոհեր կան

Միջերկրածովյան տարածաշրջանում արդեն մի քանի օր մոլեգնող անտառային հրդեհների զոհերի թիվը գերազանցել է 40-ը։ Հազարավոր մարդիկ տարհանվել են. հաղորդում է BBC-ն։

Ալժիրում հրդեհները խլել են 34 մարդու կյանք, այդ թվում՝ 10 զինվորի, որոնք փորձում էին տարհանել բնակիչներին մերձափնյա Բեջայա քաղաքից։ 

Հարևան Թունիսում ևս հրդեհներ են մոլեգնում․ այնտեղ տարհանվել է 300 մարդ։

Հունաստանի 13 նահանգներից 6-ում հայտարարվել է վտանգի ծայրահեղ մակարդակ։ Հռոդոս կղզում ավելի քան 20 հազար մարդ է տարհանվել։ Կղզու հանգստավայրերից տարհանվել են նաև հազարավոր զբոսաշրջիկներ։ Տեսանյութերը՝ այստեղ

Իտալիայի հյուսիսում փոթորիկներ են, կարկուտ և պտտահողմեր, մինչդեռ Սիցիլիայում և հարավային այլ շրջաններում անտառային հրդեհների հետևանքով 4 մարդ է մահացել։ Փոթորիկները ևս 2 մարդու կյանք են խլել։ Տեսանյութերը՝ այստեղ

Թուրքիայում անտառային հրդեհները հասել հյուրանոցներին: Ուժեղ քամու պատճառով բոցը արագորեն տարածվում է։ Հրդեհն արդեն պատել է երեք նահանգ՝ Անթալիա, Մանիսա և Քահրամանմարաշ։ Տեսանյութերը՝ այստեղ