ՀՀ տարածքով մենք չենք պատրաստվում որևէ մեկին միջանցք տրամադրել․ Փաշինյան 

Ադրբեջանը, այլակերպելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, խոսում է ՀՀ տարածքում միջանցքներ կամ միջանցք ունենալու մասին։ Կոնտեքստը պարզ է, չեմ կարծում անհրաժեշտ է պարզաբանել։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Մեր դիրքորոշումը եղել է և մնում է հետևյալը՝ ՀՀ տարածքով մենք չենք պատրաստվում որևէ մեկին միջանցք տրամադրել, բայց մենք ընդունում ենք և նույնիսկ շահագրգռված ենք ՀՀ տարածքով ճանապարհների բացմանն ու ապաշրջափակմանը»,-ասաց նա և հավելեց, որ այդ ճանապարհից կարող են օգտվել տարբեր երկրներ։ 


Մանրամասները՝ տեսանյութում