Բժիշկը զգուշացրել է մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը մեծացնող գործոնների մասին

Ուլտրամանուշակագույն ճառագայթման խրոնիկ ազդեցությունը մեծացնում է մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը, Gazeta.Ru-ին ասել է մաշկաբան Իրինա Գոնչակովան։ 2020 թվականի վիճակագրության համաձայն՝ տուժածների միջին տարիքը 61,9 տարեկան է, սակայն հիվանդությունը կարող է առաջանալ ցանկացած տարիքում։
Մաշկի մելանոմայի ոչ ժառանգական ձևերի ռիսկի ամենակարևոր գործոնը մաշկի ազդեցությունն է ուլտրամանուշակագույն ճառագայթման տիպի B (ալիքի երկարությունը 290-320 նմ) և տիպի A (ալիքի երկարությունը 320-400 նմ), բացատրել է բժիշկը։
Բժիշկը նշել է, որ ռիսկային խմբում են նաև մաշկի առաջին և երկրորդ ֆոտոտիպ ունեցող մարդիկ, ինչպես նաև նրանք, ովքեր հաճախ են ենթարկվում արևայրուքին կամ սոլյարի են օգտագործում։ Մեծ թվով խալերի, հսկա նեւուսների, ինչպես նաև չարորակ մաշկային հիվանդությունների և իմունային անբավարարության վիճակների ընտանեկան պատմությունը նույնպես մեծացնում է մաշկի քաղցկեղի զարգացման հավանականությունը։