Աֆղանացին փորձել է պայթեցնել Ադրբեջանում երկրներից մեկի դեսպանատունը (լուսանկար)

Աֆղանացին փորձել է պայթեցնել Ադրբեջանում երկրներից մեկի դեսպանատունը (լուսանկար)

Ըստ Պետանվտանգության ծառայությանհաղորդագրության՝ պարզվել է, որ Աֆղանստանի քաղաքացի Ֆավզան Մուսա Խանը ներս է մտել այլ անձանց հետ նախնական դավադրության մեջ, որը ծրագրել էր ահաբեկչություն իրականացնել Ադրբեջանի տարածքում։

Հայտնի է դարձել, որ քաղաքացին Ադրբեջան է մեկնել արտերկրից՝ հանցավոր արարքներ կատարելու դիտավորությամբ։ Բաքվում գտնվելու ընթացքում նա հսկողություն է իրականացրել դեսպանատան շենքի շուրջ՝ պարզելու իրեն անհրաժեշտ կոորդինատները։ Նա զբաղվել է ահաբեկչական գործողության մեջ նրանց ներգրավելու համար անձանց որոնմամբ, կապի մեջ է մտել այլ անձանց հետ՝ հրազենի և պայթուցիկ նյութերի ձեռքբերման հարցում ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով։

Հարուցվել է քրեական գործ։ Տղամարդը ձերբակալվել է։

Լուսանկարն՝ այստեղ