Ալիևը Միշելին ասում է՝ տղա ջան, եթե ուզում ես հետդ հանդիպեմ, 8 գյուղ էլ ունենք, դա էլ պիտի անենք

Արևմտյան ֆորմատն է Արցախը տվել Ադրբեջանին և արևմտյան ֆորմատն է հայաթափել Արցախը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Մնում ա՝ Պուտինը հայերեն սովորի, հայերենով հայ ժողովրդին բացատրի, որ մինչև արևմտյան ֆորմատի անցնելը ՌԴ-ն առաջարկել է կարգավիճակի հարցն առկախել և քննարկել ապագայում»,-ասաց նա։ 

Շարմազանովի խոսքով՝ Ալիևը ստացավ ամեն ինչ և Գրանադա չգնաց, բայց Նիկոլ Փաշինյանին ստիպեց տարածքային ամբողջականություն ճանաչի։ 

«Ալիևը Շառլ Միշելին հիմա ասում է՝ տղա ջան, եթե ուզում ես հետդ հանդիպեմ, 8 գյուղ էլ ունենք, դա էլ պիտի անենք»։

Մանրամասները՝ տեսանյութում