Կատարի և Հայաստանի բժշկական կենտրոնները կհամագործակցեն

Կատարի Պետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կատարի Պետության առողջապահության նախարար Հանան բինթ Մուհամմադ ալ-Քուվարիի ուղեկցությամբ այցելել է Կատարի «Համադ» (Hamad General Hospital) հիվանդանոց:
Նախարարը շրջայց է կատարել բժշկական կենտրոնում, ծանոթացել հաստատության գործունեությանը, մատուցվող բժշկական ծառայություններին, շրջել վերակենդանացման, վնասվածքաբանության և վիրաբուժական բաժանմունքներում:
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ որակյալ և ժամանակակից բուժծառայությունների մատուցման ուղղությամբ երկու երկրների բժշկական կենտրոնները կհամագործակցեն, բացի այդ` հնարավորություններ կստեղծվեն բուժանձնակազմի փորձի և գիտելիքի փոխանակման համար: