Հաշմանդամություն ունեցող երեխաների բժշակական օգնության համար հատկացվող ֆինանսական միջոցները աճել են․ Առողջապահության նախարարություն

Հաշմանդամություն ունեցող երեխաների բժշակական օգնության համար հատկացվող ֆինանսական միջոցները աճել են․ Առողջապահության նախարարություն

Առողջապահության նախարարությունը փաստում է, որ վերջին տարիներին հաշմանդամություն ունեցող երեխաներին հիվանդանոցային և արտահիվանդանոցային օղակում մատուցվող բժշակական օգնության և սպասարկման ծառայությունների ապահովման համար պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները և սպասարկվող դեպքերի թվաքանակը շարունակաբար աճել են։

Մասնավորապես` 2021թ-ին մատուցված արտահիվանդանոցային ծառայությունները 2018թ-ի համեմատ աճել են շուրջ 57%-ով (98632 հաճախում 62967-ի դիմաց), իսկ հիվանդանոցային դեպքերը` 18%-ով: Պետական բյուջեից հատկացված ֆինանսավորման չափը 2021թ-ին կազմել է 845,5 մլն ՀՀ դրամ, իսկ աճը 2018թ. համեմատ կազմել է 72%: 2022թ-ի առաջին կիսամյակում մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 320,6 մլն ՀՀ դրամ։

Հաշվի առնելով վերոնշյալը` առողջապահության նախարարությունը հորդորում է սոցցանցերում ապատեղեկատվություն չտարածել ու չապակողմնորոշել քաղաքացիներին: