Այրվածքների հետևանքով մահացած զինծառայողը Շիրակից էր, ընտանիքի միակ որդին (լուսանկարներ)

Այրվածքների հետևանքով մահացած զինծառայողը Շիրակից էր, ընտանիքի միակ որդին (լուսանկարներ)

MediaHub.am-ը հայտնել էր, որ հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածք ստացած զինծառայողը Այրվածքաբանական կենտրոնում մահացել է։

MediaHub.am-ին պատմեցին, որ մահացած ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը ընտանիքի միակ որդին էր, ունի երկու քույր։

«Դեռ տարուց ավել ուներ զորացրվելու համար։ Խելացի տղա էր, համեստ։ Սովորում էր Գյումրու տնտեսագիտական համալսարանում։ Ամբողջ գյուղը ցավում է կատարվածի համար»,-նշեց զինծառայողի համագյուղացիներից մեկը։

Հիշեցնենք, որ Պն-ն հաղորդագրություն էր տարածել, որ Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը: ՀՀ ՊՆ-ից հայտնում են՝ զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակը վատթարացել է, այն գնահատվում է ծայրահեղ ծանր:

Նշենք նաև, որ զինծառայողը այրվածքներ էր ստացել մարտական դիրքի վագոն-տնակում վառարանի կայծից ծագած հրդեհը մարելիս։

Անի Գևորգյան