Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Արթուր Սուքոյանին ներկայացվեց մեղադրանք այն մասին, թե իբր վերջինս Դավիթ Լեւոնյանի նկատմամբ բռնություն գործադրելու եղանակով խոչընդոտել է նրա մասնագիտական (լրագրողական) օրինական գործունեությունը՝ հարկադրելով տեղեկություններ տարածելուց հրաժարվելուն։ Արթուր Սուքոյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։
Ստորեւ ներկայացնում ենք Դավիթ Լեւոնյանի տեսանյութը որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարացված նյութերը ոչ թե իր լրագրողական գործունեության արդյունքն է, այլ իր որպես անհատ Դավիթ Լեւոնյանի գործունեությունը, ով հրապարակել է բացառապես իր սեփական կարծիքն ու դատողությունները։ Կարծում ենք այսքանը բավարար է…«