Ձերբակալություններ՝ Արարատի համայնքապետարանում

Ձերբակալություններ՝ Արարատի համայնքապետարանում

MediaHub-ի տեղեկություններով՝ Արարատի համայնքապետարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ 

Կոռուպցիոն սխեմաների մեջ թաթախված լինելու մեջ կասկածանքով Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է համայնքապետի տեղակալին և մեկ այլ պաշտոնյայի։

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ երեկ մի շարք անձինք ձերբակալվել են իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում, այդ թվում` Արարատի համայնքապետարանի երկու պաշտոնյաներ։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նարե Գնունի