Ինվալիդ ամուսնուս, կաստիլներով քարշ տալով, տարան․ ՊՆ նախկին շենքի բնակիչ

Առավոտը ժամը ութին բերետները՝ կարմիր, սև, մի վեց-յոթ ավտոբուսով դռները ջարդելով մտան ներս, թե մենք այստեղ անօրինական ենք ապրում։ MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ նախկին շենքի բնակիչներից մեկը։

Նրա խոսքով՝ առանց հարցնելու իր ամուսնուն, որը հաշմանդամություն ունի և «կռված մարդ» է, կաստիլներով, քարշ տալով մտցրել են ոստիկանական մեքենան։

«Ասացի՝ ինվալիդ է, չի կարելի։ Ինձ էլ պատասխանեցին՝ մի քիչ էլ խոսեմ, ինձ էլ կտանեն»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։