Ադրբեջանը հաստատեց․ հրապարակվել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալման լուսանկարը

Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են լուսանկար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից։
Հիշեցնենք, որ Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնազենդը հայտարարություն էր տարածել՝ նշելով․
«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր լքել Արցախը ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ»։
Լուսանկարն՝ այստեղ