Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է նախկինում մի քանի անգամ դատապարտված տղամարդու դի

Այսօր՝ փետրվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի փողոց 8/16 հասցեի մոտ տեղադրված չգործող «Իժ» («Բուտկա Մոսկվիչ») ավտոմեքենայի բեռնախցիկում դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մինչ դեպքի վայրում աշխատում էր դատական բժիշկը, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, պարզել են մահացածի ինքնությունը, ում մասին այս պահին նախաքննության շահերից ելնելով չենք հրապարակում։
Բեռնախցիկում հայտնաբերվել է նրա դին՝ դեմքի հատվածն ամբողջությամբ վնասված։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։