Չարենցավանի հրապարակում բախվել են բեռնատար «Գազել» և «Opel», վիրավnր կա․ Shamshyan

Չարենցավանի հրապարակում բախվել են բեռնատար «Գազել» և «Opel», վիրավnր կա․ Shamshyan

Երեկ՝ փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում՝ կայարանամերձ հրապարակում, բախվել են «Գազել» մակնիշի բեռնատարը և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: