Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել

Ուկրաինական գերությունից 100 ռուս զինծառայող է վերադարձվել, հայտնում է ՊՆ-ն։

 «2024 թվականի փետրվարի 8-ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել են 100 ռուս զինվորականներ, որոնք գերության մեջ գտնվում էին մահացու վտանգի տակ»,- ընդգծել են գերատեսչությունում։ Հստակեցվում է, որ դրա դիմաց նույնքան ռազմագերիներ են տեղափոխվել Կիև։

Ազատ արձակված գերիները կտեղափոխվեն Մոսկվա՝ պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժման և վերականգնման նպատակով։ Նրանց բոլորին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն։ Նախարարությունը նաև հավելել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները միջնորդ է հանդես եկել գերությունից ռուս զինվորների վերադարձի հարցում։ Նախորդ փոխանակումը տեղի է ունեցել հունվարի 31-ին։ Այնուհետեւ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց 195 զինվորականի ազատ արձակման մասին։