Արցախում պատարագ կմատուցվի, նշվում է Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը

Արցախում պատարագ կմատուցվի, նշվում է Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը

Դեկտեմբերի 26-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՍԵ Արցախի թեմը

Տոնի առթիվ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի Ս. Ստեփանոս եկեղեցում թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ ուխտի պատարագ կմատուցի տեղի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը։

Տոնի առթիվ պատարագ կմատուցվի նաև Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղի Ս. Ստեփանոս եկեղեցում՝ ձեռամբ տեղի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Ներսես քահանա Ասրյանի: