Ո՞վ բացարձակապես չպետք է լոլիկ ուտի

Լոլիկը հարուստ է վիտամիններով, միներալներով, հակաօքսիդանտներով, պարունակում է բիոլոգիապես ակտիվ միացություններ. կարոտինոիդներ, պոլիֆենոլներ, մեծաքանակ վիտամին C:
Պոլիֆենոլները նվազեցնում են սրտանոթային, ուռուցքային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Վիտամին C-ն հզոր հակաօքսիդանտ է, որ ամրացնում է իմունային համակարգը։
Լոլիկում կա նաև՝
• վիտամին A
• վիտամին C
• վիտամին B2, B3
• մագնեզիում
• կալցիում
• յոդ
• ֆտոր
• ցինկ
• ֆոսֆոր
• պղինձ
Մեծաքանակ օգտակար և օրգանիզմի համար անհրաժեշտ տարրերի պարունակությամբ լոլիկն առանձնանում է ցածր կալորիականությամբ։ Լոլիկի առատ բջջանյութն էլ երկար ժամանակ հագեցնում է, զսպում սովի զգացումը։
Եթե վերադառնանք պատմությանը, ապա վաղուց ենթադրվում էր, որ այս մթերքը վտանգավոր ազդեցություն ունի օրգանիզմի վրա։ Խնդիրն այն է, որ լոլիկը բարձր թթվայնություն ունի, ինչը բացասաբար է անդրադառնում մարսողական համակարգի վրա։ Ելնելով դրանից, դուք պետք է զգույշ լինեք այս մթերքի հետ:
«Լոլիկը դեռ բավական թթվային բանջարեղեն է, ուստի եթե ստամոքս-աղիքային համակարգի հետ կապված խնդիրներ ունեք, հատկապես սուր փուլում՝ տարբեր գաստրիտներով, խոցերով, պանկրեատիտով, լյարդի հիվանդություններով, ապա, իհարկե, ավելի լավ է խուսափել դրանք ուտելուց»,- ասել է դիետոլոգը։
Այս բանջարեղենի մեջ կա ևս մեկ բաղադրիչ, որը կարող է լուրջ հարված հասցնել օրգանիզմին։
«Լոլիկը պարունակում է նաև մեծ քանակությամբ օքսալաթթու, որը վնասակար է երիկամների հիվանդությունների, միզաթթվի բարձր մակարդակի, հոդատապի և, համապատասխանաբար, դրա հետ կապված հոդերի խնդիրների համար»,- նշել է մասնագետը։ Այս մթերքը պետք է զգուշությամբ ուտել ոչ միայն սրացման ժամանակ, քանի որ օրգանիզմում կարող են վնասակար նյութեր կուտակվել։ Խորհուրդ չի տրվում այն համադրել սխտորի և այլ կծու բաղադրիչների հետ։
Մեկ այլ պատճառ, թե ինչու է ավելի լավ է հրաժարվել այս բանջարեղենից, անհատական անհանդուրժողականությունն է: Լոլիկը բավականին ալերգենիկ մթերք է, ուստի, եթե ձեր օրգանիզմը տհաճ զգացողություններ է ունենում այն օգտագործելիս, ապա ավելի լավ է բանջարեղենը բացառել սննդակարգից։