Բրյունետը կենդանի կատարմամբ հանդես է եկել եվրատեսիլյան PreParty-ում (տեսանյութ)

«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը (Էլեն Երեմյանը) կենդանի կատարմամբ հանդես է եկել եվրատեսիլյան PreParty-ում։
Երգչուհին արժանացել է կենդանի կատարումը վայելող երկրպագուների աջակցությանն ու ջերմ ընդունելությանը։
Երգի հեղինակը հենց երգչուհին է, այն կոչվում է «Future Lover»: Տեսահոլովակի ռեժիսորը՝ Արամայիս Հայրապետյանը:
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Մեր պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում:
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետն իր «Future Lover» երգը կկատարի երկրորդ կիսաեզրափակիչ փուլում՝ 2-րդ համարի ներքո։
Տեսանյութն՝ այստեղ