Գիտնականներն առաջին անգամ բույս են աճեցրել Լուսնից բերված հողում

Գիտնականներն առաջին անգամ բույս են աճեցրել Լուսնից բերված հողում

Գիտնականներն առաջին անգամ բույսեր են աճեցրել Լուսնից բերված հողում, որը հավաքել են էին ՆԱՍԱ-ի տիեզերագնացները:

Հետազոտողները պատկերացում անգամ չունեին՝ կաճի արդյոք ինչ-որ բան կոշտ լուսնային հողում, բացի այդ նրանք ցանկանում էին հասկանալ՝ հնարավոր է արդյոք այն օգտագործել ուտելի մշակաբույսերի աճեցման համար: Արդյունքները ցնցել են նրանց:

Ինչպես գրում է Guardian-ը, Ֆլորիդայի գյուղատնտեսական գիտությունների ինստիտուտի մասնագետ Ռոբերտ Ֆերլը եւ նրա գործընկերները ջրածաղիկ են ցանել լուսնային հողում, որը բերել էին Նիլ Արմստրոնգն ու Բազ Օլդրինը, ինչպես նաեւ այլ տիեզերագնացներ տարիներ առաջ: Սերմերն աճել են: