Ե՞ս եմ Փաշինյանի կողքին, ես ոնց կայի, տենց մնում եմ․ Առաքել Մովսիսյան

Ե՞ս եմ Փաշինյանի կողքին, ես ոնց կայի, տենց մնում եմ․ Առաքել Մովսիսյան

Ի՞նչ ասեմ, խոսելով կարո՞ղ ենք հայրենիք փրկել, եթե չեմ խոսում, չի նշանակում, որ սիրտս չի ցավում։ Անդրադառնալով Արցախում այս պահին տիրող վիճակին՝ MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, որը 2018-ի իշխանափոխությունից հետո, ի տարբերություն ՀՀԿ-ական որոշ գործընկերների, անցավ ընդհատակ։

«Ես իրավիճակին հետևում եմ, ու ամբողջապես համաձայն եմ նախագահի՝ երկու օր առաջ արած հայտարարության հետ։ Ամբողջապես կիսում եմ իր միտքը»,- ասաց Մովսիսյանը։

Հարցին, թե ինքն ինչպես է տեսնում այս խնդրի լուծումը, Մովսիսյանը պատասխանեց՝ ինչպես նախագահը (Սերժ Սարգսյանը, խմբ․)։

Դիտարկմանը, որ ապօրինի զենքի գործով քրեական հետապնդումից հետո իր լռությունը կարող է ընկալվել նաև որպես իշխանությանը դեմ չգնալու փորձ՝ Մովսիսյանը պատասխանեց, որ ինքը նույնն է մնացել, նույն դիրքն ունի։


«Ե՞ս եմ Փաշինյանի կողքին, ես ոնց կայի, տենց մնում եմ»,- նշեց նա՝ վստահեցնելով, որ ինքը հստակ ընդդիմադիր հայացքներ ունի և դեմ է այս իշխանության գործելաոճին։


Հիշեցնենք, որ չորս օր է՝ փակված է Արցախը հայաստանին կապող միակ ճանապարհը, անորոշ՝ արցախահայության ճակատագիրը։ Այս ընթացքում Հայաստանի իշխանություններն անատամ հայտարարություններ են անում, Արցախի ղեկավարությունը սպասում է միջազգային հանրության արձագանքին, իսկ ընդդիմությունը բողոքի ու անհնազանդության ակցիաներ է իրականացնում։

Նարե Գնունի