Նման բան չի եղել պատմության մեջ․ բնակիչներին զգուշացրել են -380℃ սառնամանիքի մասին

Նման բան չի եղել պատմության մեջ․ բնակիչներին զգուշացրել են -380℃ սառնամանիքի մասին

Ղազախստանի հյուսիսում բնակիչները սխալ SMS-հաղորդագրություն են ստացել մինուս 380 աստիճան սառնամանիքների մասին։ Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Ղազախստանի հյուսիսում բնակվող Tele2 բջջային օպերատորի բաժանորդները նախօրեին ստացել են հաղորդագրություն 112-ից, որ դեկտեմբերի 8-ին տարածաշրջանում սպասվում է ուժեղ ցրտահարություն մինչև -380℃:

«Դասերի չեղարկվելու են  0-11-րդ դասարաններում»,- ասվում էր հաղորդագրության մեջ։

Tele2-ի մամուլի ծառայությունը ՌԻԱ Նովոստիին մեկնաբանել է իրավիճակը՝ նշելով, որ տվյալ դեպքում տեխնիկական սխալ է տեղի ունեցել:

«Օպերատորի որոշակի ծառայություն հարցումներ են գալիս արտակարգ իրավիճակների դեպարտամենտից, որը տարբեր մարզերի բնակիչներին տեղեկացնում է եղանակային պայմանների փոփոխությունների մասին։ Տվյալների ուղարկողը 112-ն է։  Տվյալ դեպքում տեղի է ունեցել տեխնիկական սխալ։ Տեղեկագրում աստիճանի պատկերակը ( ° ) փոխարինվել է 0-ով: Սխալ թվանշանի հայտնաբերումից հետո տարածաշրջանի բոլոր բաժանորդներին, որտեղ սաստիկ սառնամանիքներ են եղել, ուղղված հաղորդագրություն է ուղարկվել»,- ասվում է ընկերության մամուլի ծառայության մեկնաբանության մեջ։