Պատգամավորն իր երդման տեքստը նաև կստորագրի․ նախարար
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողվի նիստում քննարկվում է օրենքի նախագիծ, ըստ որի՝ մանդատը ստանձնող պատգամավորն իր երդման տեքստը պետք է նաև ստորագրի։
Դա, ըստ նախագծի հիմնավորման, ավելի է մեծացնելու պատգամավորի պատասխանատվությունը։
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ ՔՊ-ական պատգամավորների ներկայացրած նախագծի վերաբերյալ կառավարությունն առարկություններ չունի։
«Իսկ եթե պատգամավորը հրաժարվի՞ ստորագրել»,- հետաքրքրվեց ՔՊ-ական Վահագն Խարատրյանը։
Ի պատասխան Գրիգոր Մինասյանը նշեց՝ որևէ պատասխանատվություն չի նախատեսվում, ուղղակի հանրությունը կտեսնի, որ պատգամավորը հրաժարվեց ստանձնել այդ պատասխանատվությունը։