ՊՆ-ն՝ Վանաձորում պայթյունի մասին

ՊՆ-ն՝ Վանաձորում պայթյունի մասին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է․

«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների` ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ այսօր Լոռու մարզում ՀՀ զինված ուժերի ինքնաթիռներն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ»։

Ավելի վաղ սոցիալական ցանցերում մի շարք օգտատերերը գրառումներ են անում, որ Վանաձորում ուժեղ պայթյունի ձայն է լսվել: