Ադրբեջանը հերթական ագրեսիան է նախաձեռնելու․ Աբրահամյան

Ադրբեջանը հերթական ագրեսիան է նախաձեռնելու․ Աբրահամյան

 «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանցիները զբաղեցրած բարձունքում ինժեներական աշխատանքներ են իրականացնում, ինչն ակնհայտորեն նշանակում է, որ հորդոր/կոչերի վրա թքած ունեն:

Ինչպես և սպասելի էր, այս գործողությունից առաջ Ադրբեջանը նախ քաղաքական-տեղեկատվական նախապատրաստում արեց` իր առաջխաղացումը փորձելով ընկալելի դարձնել միջազգային խաղացողների համար:

Վերջին մեկ ամսվա իրադարձությունները ցույց էին տալիս, որ Ադրբեջանը հերթական ագրեսիան է նախաձեռնելու, սակայն դրանք ժամանակին չվերլուծվեցին, խոցելի ուղղությունները չֆիքսվեցին, ըստ այդմ` անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ չարվեցին:

Ադրբեջանն Արցախի շուրջ օղակը սեղմելու օպերացիայի շրջանակներում, շարունակում է վերահսկողությունն Արցախի կրիտիկական օբյեկտների և ենթակառուցվածքների նկատմամբ` աստիճանաբար փակելով սնուցման ուղիները»: