Հիմքերն ավելի քան բավարար են Փաշինյանին հանցագործ ճանաչելու և ձերբակալելու համար․ զոհված զինծառայողի մայր

Զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության շենքի դիմաց։


Լրագրողների հետ զրույցում զոհված զինծառայողներից մեկի մայրը՝ Ալիսա Գևորգյանը նշեց, որ բոլոր հիմքերն ավելի քան բավարար են Փաշինյանին հանցագործ ճանաչելու և ձերբակալելու համար։


«Նիկոլ Փաշինյանի ամբողջ գործողություններն այս պատերազմի նախապատրաստական աշխատանքներն էին։ Հանցագործները շատ են, բայց ինձ Փաշինյանից բացի ոչ ոք չի հետաքրքրում»,-ասաց նա։

Եվ եզրափակեց.
«Թող պատկերացնեն այն ծնողների մաղթանքներն, ում երեխաներին զրկել են հարսանիքներ ունենալու հնարավորությունից»:


Մանրամասները՝ տեսանյութում․