Ինչո՞ւ տեղի չունեցավ Պուտին- Փաշինյան հանդիպում

Ինչո՞ւ տեղի չունեցավ Պուտին- Փաշինյան հանդիպում

Ռուսաստանյան կողմի հյուրընկալությամբ, մայիսի 19-ին Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում, MediaHub-ին հայտնել է ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։

Նախատեսվում է նաև Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արգործնախարարների եռակողմ հանդիպում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին ու այս հանդիպումն, ըստ ամենայնի, տեղի է ունենում բանակցությունների մոսկովյան ռաունդի նախապատրաստման շրջանակներում:

Ի դեպ, այստեղ առաջ են գալիս մի շարք օբյեկտիվ հարցեր, որոնց պատասխանները, ցավոք, չունենք:

Դառն իրականություն,  ինչի համար «պարտական» ենք Փաշինյանին

Զավեշտն այն է, որ Հայաստանի համար կենսական խնդիրները Փաշինյանը չի կարողացել մեկ օր առաջ քննարկել Մոսկվայում՝ Պուտինի հետ, ու հիմա բավարարվել է Երևանում նրա էմիսարին ընդունելով:

Սա դառն իրականություն է հայ- ռուսական հարաբերությունների այսօրվա նշաձողի մասին, ինչի համար «պարտական» ենք Փաշինյանին:

Իհարկե, հիմա շատերը կառարկեն՝ նշելով Մոսկվայի միջոցառումների, այսպես կոչված, «պառադային» օրակարգը: Բայց դա մտացածին վարկած է, որովհետև զորահանդեսի մասնակից, օրինակ, Ղրղզստանի ու Ղազախստանի նախագահները հասցրել են հանդիպել Պուտինին ու քննարկել իրենց երկրներին հուզող հարցեր:

Վահրամ Բագրատյան