Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի նավերը ռազմածովային զորավարժությունների են մասնակցել․ Թրամփն արձագանքել է (տեսանյութ)

Ռուսական և չինական կործանիչները համատեղ զորավարժությունների շրջանակում մտել են Իրանի տարածքային ջրեր
Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի նավերը մասնակցել են «Ծովային անվտանգության գոտի 2025» ռազմածովային զորավարժություններին իրանական Չաբահար նավահանգստում՝ Օմանի ծոցի մոտ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զորավարժություններին.
«Ինձ չեն անհանգստացնում Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զորավարժությունները, քանի որ մենք բոլորից ուժեղ ենք»։