Թուրքիայի հավաքականը Երևանում հաղթեց Հայաստանի հավաքականին

Թուրքիայի հավաքականը Երևանում հաղթեց Հայաստանի հավաքականին

Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Թուրքիայի թիմին. խաղն ավարտվեց 1-2 հաշվով: 

Խաղի արդեն 10-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել «Հոֆենհայմի» պաշտպան Օզան Քաբակը՝ Կամո Հովհաննիսյանի փոխանցումի հետո գնդակն ուղարկելով սեփական դարպասը: Թուրքիայի ընտրանու կազմում պատասխան գնդակը հեղինակեց Օրքուն Քյոքչուն՝ 35-րդ րոպեին տուգանայինի մատույցներից կատարած հարվածով:

2-րդ խաղակեսի մեկնարկում, Թուրքիայի հավաքականը ևս մեկ գնդակ խփեց մեր հավաքականի դարպասը։  Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Քերեմ Աքթյուրքողլուն խաղի 65-րդ րոպեին գրավեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։