Մենք նախապատրաստում ենք փողոցային գործընթացներ․ Թևանյան
Ինչպե՞ս եք պատկերացնում ամբողջական իշխանափոխությունը և արդյո՞ք նախապայմաններ դնելով ընդդիմադիրները ՔՊ-ի ջրաղացին ջուր չեն լցնում, քանի որ եթե ընդդիմությունն ընդհանուր հայտարարի չգա, ապա ՔՊ-ն նորից կհաղթի։ Այս հարցերին մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
«Մենք նշում ենք մի կարևոր բան, մենք ասում ենք, որ չենք ուզում ոչ մի պաշտոն և պատրաստ ենք աջակցել ընդդիմադիր այլ թեկնածուի, ով պարզապես կկիսի մեր տեսակետը ամբողջական իշխանափոխության վերաբերյալ»,- նշեց Թևանյանը։
Նա նշեց, որ արդեն նկատում են Երևանի ոգևորությունը։
«Երևանում իշխանափոխությունը շատ կարևոր լծակ է դառնում վարչական հենարանից իշխանություններին զրկելու համար։ Մենք նախապատրաստում ենք փողոցային գործընթացներ, որպեսզի հասնենք նոր իշխանության ձևավորման։ Ժողովուրդը, անվտանգային նկատառումներով, արդեն ոչ աթոռի խնդիր ունենալով կսկսի դուրս գալ փողոց և Հայաստանը վերջապես կազատվի Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկող Նիկոլ Փաշինյանից։ Մենք տեսնում ենք պրոցեսը շատ կարճ ժամանակում: Եթե մեր դաշինքը ունենար 50+1, ապա ասել էի՝ մինչև տարեվերջ, սակայն համագործակցելու ֆորմատով նույնպես շատ շուտ ամենը կիրագործենք»,- եզրափակեց Թևանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում