Ո՞ր տարիքից կարելի է ինտիմ հարաբերություններ ունենալ

Ո՞ր տարիքից կարելի է ինտիմ հարաբերություններ ունենալ

Նրանք, ովքեր ասում են, թե մինչև չափահաս դառնալը սեռական հարաբերություն ունենալը վտանգավոր է առողջության համար, սխալվում են կամ պարզապես ստում: Բայց, համենայնդեպս, նրանց զգուշավորության մեջ ճշմարտության հատիկ կա: 

Տղաների համար ավելի հեշտ է. սեռական առաջին հարաբերությունը նրանց օրգանիզմում փոփոխություններ չի առաջացնում և վնասակար չէ, եթե պատահական սեռական հարաբերության ժամանակ օգտագործեն պահպանակ, հակառակ դեպքում՝ մեծ է ՁԻԱՀ-ով կամ վեներական հիվանդություններով վարակվելու հավանականությունը:

Սեռական առաջին հարաբերությունն աղջկա համար շատ ավելի լուրջ իրադարձություն է, քան տղայի համար: Եթե ամեն բան լավ է ընթանում, ապա «առաջին անգամվա» ֆիզիոլոգիական հետևանքը կուսաթաղանթի պատռվելն է: Հաճախ դա ուղեկցվում է ցավի զգացումով և արյունահոսությամբ: Հենց այդ ժամանակ էլ աղջիկը կարող է հղիանալ: Բացի դրանից, մինչև 16 տարեկանը աղջիկների մոտ խոնավացում չի լինում, ուստի և ներթափանցումը կարող է վնասվածքներով լինել և վերջանալ հեշտոցի պատերի պատռվածքով:

Աղջիկների մոտ վաղաժամ սեռական հարաբերությունը հաճախ հանգեցնում է տհաճությունների, եթե տղան առաջին անգամ կոպտություն է ցուցաբերում: Սեռական հարաբերության հարցում շտապել խորհուրդ չի տրվում:

Անչափահասներին խորհուրդ չի տրվում սեռական հարաբերություն ունենալ, քանի որ կանացի սեռական օրգանները և օրգանիզմն ամբողջութամբ կազմավորված, պատրաստ չեն դրան, և դա նաև լուրջ վտանգ է հնարավոր հոգեբանական հետևանքների առումով: 

Աղջիկները սեռական հարաբերությունն այլ կերպ են ընդունում, քան տղաները, ինչը հաճախ հանգեցնում է վեճերի: Ո՞րն է խնդիրը:

Տղաների համար սեռական հարաբերությունը կպչուն միտք է, գրեթե կյանքի նպատակ: Ինչո՞ւ: Նրանց մոտ 13-14 տարեկանում հորմոնային «պայթյուն» է սկսվում, որը ձևավորում է մարմինն ու փոխում գիտակցությունը: Արյան մեջ տղամարդու հորմոնի խտության մակարդակը կտրուկ աճում է. ի դեպ, դա տեղի է ունենում միշտ, օրեցօր, այդ թվում՝ նաև երազում: 

Աղջիկների համար նույնպես հեշտ չէ: Նրանց օրգանիզմում հորմոնները փոթորկի պես արտադրվում են 28 օր պարբերականությամբ, երբ մոտենում են ամսականները և առաջացնում տրամադրության կտրուկ անկումներ:

Սեքսը միայն հաճույք չէ: Դա զգացմունքների արտահայտում է և պատասխանատվություն՝ զուգընկերոջ և քեզ համար: