Վրաստանի շուկայում հրաձգության զոհերի թիվը հասել է չորսի (տեսանյութ)

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ չորս մարդ է զոհվել Թբիլիսիի մերձակայքում գտնվող Ռուսթավի քաղաքի շուկայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։
«Պարզվել է, որ 1988 թվականին ծնված Գ.Օ.-Մ.-ն մի քանի կրակոց է արձակել Ռուսթավիի շուկայի տարածքում: Զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ շուկայում աշխատողի հորեղբայրը, հորեղբոր որդին»,- հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Կրակողը տեղում բերման է ենթարկվել, իսկ վիրավորը հոսպիտալացվել է։
Տեսանյութը՝ այստեղ