Արցախի ուսանողները հրապարակում են
Արցախի ուսանողները, որոնք այսօր դասադուլ էին անում, միացան Կառավարության շենքի մոտ իրականացվող ակցիային։
«Դիմում ենք բոլոր հայերին, միացեք մեզ՝ այս օրերը վճռական են։ 120.000 հայերին պետք է փրկենք, Արցախը պետք է փրկենք»,- կոչ են անում ակցիա անողները։
Հիշեցնենք, որ այսօր արցախցի ուսանողները դասադուլ էին անում և կոչ էին անում բոլոր ուսանողներին միանալ իրենց։
Մանրամասները՝ տեսնյութում